Լրահոս

14.12.2009 12:10


Ռուբեն Թորոսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթով բոլորն արդեն ճանաչեցին, որ Սերժ Սարգսյա՛ն, դու նախագահ ես»

Ռուբեն Թորոսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթով բոլորն արդեն ճանաչեցին, որ Սերժ Սարգսյա՛ն, դու նախագահ ես»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանն այսօր «7օր»-ին ասելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը Սերժ Սարգսյանը նախաձեռնել է 2008թ. նախագահական ընտրությունները մոռացության մատնելու և իր լեգիտիմությունն ապահովելու համար՝ միաժամանակ նշել է, որ կեղծված ընտրությունների հարցը մոռացության է մատնվել առաջին հերթին հենց ընդդիմության կողմից։

-Ցավում եմ, որ այսպես տեղի ունեցավ, որովհետև ընտրություններն, իրոք, լրիվ մոռացության մատնվեցին, լրի՛վ և առաջին հերթին՝ ընդդիմության կողմից։ Կարծես Լևոն-Տեր Պետրոսյանի վերջին այս ելույթով էլ բոլորն արդեն ճանաչեցին, որ Սերժ Սարգսյա՛ն, դու նախագահ ես,- ասել է Ռ. Թորոսյանը,- շատ եմ ափսոսում, բայց իրավական քայլերից ոչ մի բան չի արվել։ Անգամ Սահմանադրական դատարանի որոշումները չեն կատարում։ ՍԴ-ն այս տարի երկու անգամ կրկնեց, որ այս համակարգով մեր երկրում այլևս ընտրություններ տեղի չեն ունենալու։ Հիմա ոչ մի քայլ չի արվում, և այդ պայմաններում ընդունվեց, որ նախագահ ես դու։ Ե՛վ նախորդ ընտրությունները մոռացության մատնվեցին, և՛ գալիքները։ Հայ-թուրքական այս նախաձեռնությունն օգնեց դրան։ Սա շատ հզոր քայլ էր Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի իր լեգիտիմությունը ճանաչեն, ու այդ հզոր քայլի «կուտը» կերան։

«Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահն այժմ ընդդիմադիր նոր, հզոր ուժի կամ, այլ կերպ ասած, հետևողական մարդկանց խմբի շարժման անհրաժեշտություն է տեսնում, որը կկարողանա բարձրացնել կեղծված ընտրությունների հարցը, երկրում քաղաքական մրցակցություն ապահովել և միավորել Սփյուռքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը