Էրդողանին քննադատող թուրք պրոֆեսորն իսկույն հեռացվել է ուղիղ եթերից
Թուրքիայում ուղիղ եթերից հեռացվել է Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) քննադատող պրոֆեսորը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Birgün»–ին հղումով։
Նշվում է, որ Մարմարայի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Նուրշեն Մազըջըն հյուրընկալվել է «Habertürk» հեռուստաընկերությանը, մասնակցել է «Enine Boyuna» հաղորդաշարին:
Ուղիղ եթերով հեռարձակվող այդ հաղորդման ընթացքում Մազըջըն անդրադարձել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման փորձին: Նա կարծիք է հայտնել, որ նախագահ Էրդողանի կողմից ժողովրդին ուղղված փողոց դուրս գալու կոչը սխալ քայլ էր, քանի որ տվյալ պահին նրանց անվտանգությունը չէր կարող ապահովվել:
«Այն գիշեր բոլոր մահացածների կյանքը առնվազն նույն չափով կարևոր է, որքան Թայիփ Էրդողանի կյանքը», - նկատել է Մազըջըն:
Պրոֆեսորը նաև հրաժարվել է «շեհիթ» (նահատակ) կոչել այդ օրը զոհվածներին՝ պատճառաբանելով, որ դա կրոնական բովանդակություն ունեցող բառ է, և ինքը՝ որպես գիտնական, իրավունք ունի հրաժարվել այդ բառի կիրառումից:
Հաղորդմանը ներկա գտնվող ԱԶԿ-ական ներկայացուցիչների և Մազըջըի միջև բանավեճ է ծավալվել. իշխանամետները պրոֆեսորից պահանջել են ներողություն խնդրել իր խոսքերի համար, իսկ Մազըջըն համառորեն պնդել է իր տեսակետը:
Գովազդային ընդմիջումից հետո Նուրշեն Մազըջըն այլևս չի մասնակցել հաղորդմանը:

Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։