Լրահոս

27.07.2016 11:17


Եղիշե Պետրոսյան. «Այնտեղ ինքնագործունեություն եղավ»

Եղիշե Պետրոսյան. «Այնտեղ ինքնագործունեություն եղավ»

Ինչո՞ւ մարդիկ մենակ մնացին Խորենացի փողոցում: Այս հարցի պատասխանը ArmLur.am-ը փորձել է ստանալ կիթառահար, երգիչ Եղիշե Պետրոսյանից, ով գտնվում էր Խորենացու փողոցում և ելույթներ էր ունենում հարթակում:

-Պարո՛ն Պետրոսյան, երեկ կոչ էիք անում քաղաքացիներին պայքարել մինչեւ վերջ, բայց անսպասելի որոշում կայացվեց, եւ նրանց թողեցիք միայնակ:

-Այդ անսպասելի որոշմանը չեմ մասնակցել, որը ինձ շատ անհանգստացրել է, ինքնագործություն է եղել այնտեղ: Այո՛, ես մինչեւ խաղաղված ժողովրդի հեռանալը այնտեղ էի: Հետո Ենիգոմշյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան տարա տուն, ապա նորից հետ եկա:

-Ո՞վ է Ձեր նշած ինքնագործունեության հեղինակը, ինչո՞ւ են թողել քաղաքացիներին միայնակ: Գուցե հրահա՞նգ է եղել:

-Ես չեմ կարող ասել. ես միայն ինձ համար կարող եմ ասել, որ պետք էր քննարկել՝ ինչ անել տվյալ դեպքում, որովհետեւ ինֆորմացիաները իրարամերժ էին, փորձում էինք ինֆորմացիա ստանալ ինչ-որ մի աղբյուրից, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բավականին շատ երիտասարդներ ահավոր բորբոքված եւ տարբեր կոչերով ժողովրդին ուզում էին տանել: Այստեղ կոնֆլիկտի գնացին:

-Իսկ հարթակից ելույթ ունեցողնե՞րը… իրենց հետ կապված ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ նրանք գնացին… իրե՞նք են ինքնագործունեությամբ զբաղվել:

-Ես ոչ մի անուն չեմ տա, ինքս պետք է վերլուծեմ, հասկանամ, թե դա ինչպես եղավ: Ես կարող եմ ասել, որ քննարկում չհասցրեցինք անել: Տարբեր հայտարարություններ եղան, մարդկանց սպառնում էին: Այդ իրավիճակում ամեն մեկը փորձում էր իր կերպ խաղաղացնել մարդկանց: Չկարողացանք քննարկել պահը: Քաշքշում էին ամեն մեկին մի կողմ: Քաղաքացիական հագուստով մարդիկ կային, ովքեր չէին թողնում որոշում կայացնել:

-Ինչպե՞ս նկատեցիք, որ հարթակից ելույթ ունեցողները հեռացել են:

-Ես հեռացել եմ, երեւի թե, նախավերջինը, որովհետեւ թե՛ ես, թե՛ Ենիգոմշյանը արդեն վատ վիճակում էինք: Ես նրան տարել եմ տուն, իսկ երբ վերադարձել եմ արդեն Խորենացի, ոչ ոքի այնտեղ չեմ գտել: Ես կարծում եմ, որ մենք կփորձենք իրար հետ կապ հաստատել եւ հայտարարությամբ հանդես գալ, որովհետեւ այս ամեն ինչը անտեր թողնել չի կարելի:

Մանրամասները՝ ArmLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը