Լրահոս

14.12.2009 11:47


Գազամատակարարումը կիրականացվի պահեստային ռեզերվների հաշվին

Գազամատակարարումը կիրականացվի պահեստային ռեզերվների հաշվին

«ՀայՌուսգազարդ»-ը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Ինչպես պաշտոնապես տեկեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա-Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:

«ՀայՌուսգազարդ»-ը տեղեկացնում է , որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ պահեստային ռեզերվների հաշվին:

Նշենք, որ ավելի վաղ «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստան գազատարի վրա մեծ հզորության ռումբ և մի քանի փոքր «ական-թակարդներ» հայտնաբերելու պատճառով։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը