Աշխարհ

26.07.2016 16:10


ՌԴ ԱԳՆ–ն չի բացառում նոր ահաբեկչությունները Եվրոպայում

ՌԴ ԱԳՆ–ն չի բացառում նոր ահաբեկչությունները Եվրոպայում

ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը կարծում է, որ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի համապատկերին մեծանում է ահաբեկչական նոր գրոհների հավանականությունը։

Պաշտոնյան ենթադրում է, որ ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն ակտիվորեն իրենց գործակալներին փախստականների հետ Եվրոպա են ուղարկում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Սիրոմոլոտովը նշել է՝ Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակը ռիսկ է պարունակում նաև Ռուսաստանի համար։ Փոխնախարարի տվյալներով՝ նախկին խորհրդային երկրներից ԻԼԻՊ–ի շարքեր անցածների թիվը մի քանի հազար մարդու է հասնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը