Աշխարհ

26.07.2016 21:19


Կենդանիների պաշտպաններն արքայազն Ջորջի դեմ են դուրս եկել պաղպաղակի պատճառով

Կենդանիների պաշտպաններն արքայազն Ջորջի դեմ են դուրս եկել պաղպաղակի պատճառով

Կենդանիների պաշտպաններին բարկացրել է բրիտանացի արքայազն Ջորջը, ով իր շնիկին պաղպաղակ է տվել։ Ավելի վաղ Լուպո շան հետ այդ լուսանկարը հայտնվել էր համացանցում։ Ծնողները որոշում էին կայացրել հրապարակել նոր լուսանկարներ, երբ լրացել էր Ջորջի 3 տարին։

Կենդանիների պաշտպանի ներկայացուցչի խոսքերով՝ շներին անհրաժեշտ է զգուշորեն կերակրել մարդու համար նախատեսված ուտելիքով։ Նա ընդգծել է, որ շոկոլադը ծայրահեղ վտանգավոր է կենդանիների համար։

Կատարվածին անմիջապես արձագանքել են սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը։ Որոշները հայտարարել են, որ արքայազնին պետք է պատժել շանը պաղպաղակով կերակրելու համար։ Այս մասին հաղորդում է «Газета.Ru»–ն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը