Աշխարհում միակ սապատավոր կետ–ալբինոսը նկատվել է Ավստրալիայում (լուսանկար)
Ավստրալիայի արևելյան ափերին՝ Նոր Հարավային Ուելս նահանգի շրջանում, նկատվել է աշխարհում միակ սապատավոր կետ–ալբինոսը, որին տեղաբնակները Միգալու անունն են տվել։ «Թվիթթերի» օգտատերերից Էլիսոն Ռիդը լուսանկարել է արտասովոր կաթնասունին։ Այս մասին հայտնում է ABC–ն։
Ավստրալացի աբորիգենների լեզվով՝ «Միգալու» նշանակում է «սպիտակ տղա»։
Լուսանկարներն արված են նավակից, որը հատուկ է Ռիդը վարձակալել կետին հետևելու համար։ Ավստրալուհու խոսքով՝ Միգալուն նրա նավակի շուրջն է պտտվել մոտ 2 ժամ։
Առաջին անգամ Միգալուն Ավստրալիայի ափերի մոտ՝ Բայրոն–Բեյում է նկատվել 1991–ին։ Կետի երկարությունը 14 մետր է. արտասովոր ձուկը 28 տարեկան է։ Սովորաբար այդ կենդանիները մոտ 50 տարի են ապրում։

7or.am