«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն».«Հայերը, քրդերը, ալևիները և ասորիները տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Իդրիս Բալուքենը հայտարարել է, որ Թուրքիայում փոքրամասնություններին հասկացնում են, թե նրանք նոր գործընթացներում տեղ չունեն:
Այս մասին Բալուքենն ասել է «Օրակարգային քննարկումներ» հաղորդման եթերում, երբ մեկնաբանել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և 3 կուսակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումը: Էրդողանը նախագահական նստավայրում հուլիսի 25-ին ընդունել էր վարչապետ Բինալի Յըլդըրըմին (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուին (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ) և Դևլեթ Բահչելիին («Ազգայնական շարժում կուսակցության» նախագահ):
Ըստ Բալուքենի՝ այն փաստը, որ վերոնշյալ հանդիպմանը հրավիրված չի եղել ընդդիմադիր ճամբարից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», դրանով ուղերձ է հղվել քրդերին, ալևիներին, հայերին և ասորիներին՝ նրանց հասկացնելով, որ նրանք տեղ չունեն Թուրքիայի նոր գործընթացներում:
ԺԴԿ-ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահն ընդգծել է, որ ԺԴԿ-ին չհրավիրելու հարցում միակ պատասխանատուն Էրդողանը չէ, քանի որ այդ գործընթացին հավանություն են տվել նաև հանդիպմանը մասնակցած կուսակցությունների առաջնորդները:

Աղբյուրը՝ «ermenihaber.am»