Ստամբուլում թուրքերի և քրդերի միջև բախում է տեղի ունեցել
Ստամբուլում իր խանութներով և գիշերային ակումբներով հայտնի Բեյօղլուի շրջանում քրդերի և ազգայնական թուրքերի միջև բախումներ են տեղի ունեցել։
Մոտ 200 քուրդ իր բողոքն էր արտահայտում իշխանությունների կողմից քրդական առաջատար կուսակցություններից մեկի՝ Հասարակության ժողովրդավարական կուսակցության փակման դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր և բռնկվող խառնուրդով շշեր են նետել խանութների և ավտոմեքենաների վրա։ Այնուհետև, դանակներով զինված թուրք ազգայնականների խումբը փորձել է հարձակվել քրդերի վրա, սակայն ոստիկանության միջամտությունից հետո հաջողվել է բաժանել կողմերին և ցրել բողոքող քրդերին։
Ոստիկանությունը փակել է նաև դեպի Հասարակության ժողովրդավարական կուսակցության գրասենյակ տանող ճանապարհը։

Ըստ «Gazeta.ru»-ի