Մոծակները որսալու հարցում աշխարհի նոր չեմպիոն է դարձել Քրիսթոֆեր Էկերսունդը։ Այս մասին հաղորդում է «Sveriges Radio»–ն։ Մրցույթն անցկացվել է շվեդական Էվերտուրնեո քաղաքում։ Հաղթանակի համար պայքարել է 42 մարդ։ Նրանցից պահանջվում էր 15 րոպեում հնարավորինս շատ մոծակ բռնել։ Ամենալավ արդյունքը ցուցաբերել է Էկերսունդը՝ 135 միջատ։
Գործող չեմպիոնն էր Թոնի Քյուրոն, ով 98 մոծակ է որսացել, ինչը թույլ է տվել նրան 3–րդ տեղը զբաղեցնել։
Էկերսունդը հրաժարվել է մոծակ որսալու իր գաղտնիքը բացահայտելուց։ Նա խորհուրդ է տվել հագնել մուգ հագուստ, քրտնել և անշարժ կանգնել։
Հայտնի է մոծակ որսալու մրցույթի աշխարհի չեմպիոնը

7or.am