Աշխարհ

25.07.2016 12:36


Հայերին հիշատակող թուրքական հոլովակը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը (տեսանյութ)

Հայերին հիշատակող թուրքական հոլովակը հարուցել է ադրբեջանցիների զայրույթը (տեսանյութ)

Թուրքական TGRT (Türkiye Gazetesi Radyo Televizyonu) հեռուստաալիքը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո թեմատիկ հոլովակ է պատրաստել, որտեղ Աթաթուրքի հայտնի «Ինչ երջանիկ է նա, ով իրեն թուրք է անվանում» խոսքերը տարածվել է Թուրքիայում բնակվող ժողովուրդների, այդ թվում՝ հայերի վրա: Հոլովակում, մասնավորապես, ասվում է. «Ինչ երջանիկ է նա, ով իրեն անվանում է թուրք, լազ, քուրդ, զազա, վրացի, չերքեզ, արաբ, հայ, հույն, ալբանացի, հրեա, քրիստոնյա, մուսուլման, ալևի, սունի: Քանի որ մենք, մեր կյանքն ու արյունը զոհաբերելով, բոլորս միասին հաղթել ենք «ազատագրական» պատերազմը և ժողովրդավարության պատերազմը նույնպես ձեռք ձեռքի տված ենք հաղթելու»:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ այդ հոլովակին խիստ մեղադրական տոներով անդրադարձել է ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը՝ նշելով, որ այնտեղ բացակայում է նույնիսկ ադրբեջանցիների անունը:

Ադրբեջանական կայքը, մասնավորապես, գրում է. «Այն պարագայում, երբ Ադրբեջանում հեռուստաալիք են փակում ու պատժում լրագրողին Ֆեթհուլլահ Գյուլենի հետ հարցազրույց անելու համար, Թուրքիայում հոլովակ են տարածում, որտեղ հայերի ու Հայաստանի նկատմամբ սեր է քարոզվում»:

Կայքը հիշեցնում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմաքաղաքական կոնֆլիկտի մեջ է գտնվում և հարցադրում անում, թե ինչպես է Թուրքիան բացատրելու այս հոլովակի տարածումը պետական շրջանակների կողմից հովանավորվող հեռուստաընկերության եթերում:

Այս խորագրի վերջին նյութերը