Լրահոս

22.10.2010 16:25


Շվարցենեգերը Մոսկվայի հյուրանոցից իրե՞ր է գողացել

Շվարցենեգերը Մոսկվայի հյուրանոցից  իրե՞ր է գողացել

Ինչպես հաղորդում են  արտասահմանյան ԶԼՄ-ները, նախկին դերասան, այժմ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը տառապում է գողամոլությամբ (клептомания): Հոկտեմբերի սկզբին նա իր պատվիրակության հետ այցելել էր Մոսկվա։

Կալիֆորնիայի նահանգապետի մեկնումից հետո պարզվել էր, որ հյուրանոցի համարից պակասում են մի քանի բաղնիքի խալաթներ, ինչպես նաև մատրյոշկաների հավաքածուներից մեկը, որն այնտեղ դրված է եղել որպես սենյակի զարդ։

Հյուրանոցի աշխատակիցները նշել են, որ այցելուները առաջ էլ են սրբիչներ, ծածկոցներ և խալաթներ տարել, բայց մատրյոշկա առաջին անգամ է գողացվել։

Պետք է նշել, որ Շվարցենեգերի և նրա ղեկավարած  պատվիրակության նկատմամբ հյուրանոցում քեն չեն պահում։

 

Այս խորագրի վերջին նյութերը