Մերկելին քննդատությունների նոր ալիք է սպասվում Գերմանիայի գրոհներից հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելինքննդատությունների նոր ալիք է սպասվում նրա միգրացիոն քաղաքականության համար Գերմանիայի տարածքում տեղի ունեցած գրոհների շարքից հետո։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։
Նախօրեին մաչետեով զինված սիրիացի փախստականը գերմանական Ռոյթլինգենում հարձակում էր իրականացրել, որի հետևանքով հղի կին էր մահացել, 5 մարդ էլ՝ վիրավորվել։
Դրանից մի քանի օր առաջ էլ Մյունխենում 18-ամյա իրանցի Ալի Դավիա Սոնբոլին կրակ էր բացել և սպանել 9 մարդու։ Դրանից առաջ էլ 17-ամյա աֆղանցին Բավարիայի գնացքում կացնով հարձակվել էր ուղևորների վրա։
Իրավապահ մարմինների տեղեկատվությամբ՝ աֆղանցին Գեմանիա էր հասել անցյալ տարի՝ ներգաղթյալների հոսքերի հետ։ Ինչպես գրում է DM–ն, այդ փաստն ակնհայտորեն հարցեր է բարձրացնում Մերկելի «բաց դռների» քաղաքականության առնչությամբ։ 2015–ին Աֆղանստանից, Սիրիայից, Իրաքից ԳԴՀ է ժամանել մոտ 1 մլն փախստական։
Այսպես, աջականների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն արդեն իսկ կատարվածի համար Մերկելին է մեղադրել, որի քաղաքականությունը չափից շատ երիտասարդ ծայրահեղական մահմեդականների է բերել Գերմանիա։
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Անսբախում պայթուցիկ է գործի դրվել, որի հետևանքով տուժածների թիվը հասել է 12–ի։
Մերկելին քննդատությունների նոր ալիք է սպասվում Գերմանիայի գրոհներից հետո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին քննդատությունների նոր ալիք է սպասվում նրա միգրացիոն քաղաքականության համար Գերմանիայի տարածքում տեղի ունեցած գրոհների շարքից հետո։ Այս մասին գրում է «Daily Mail»–ը։

7or.am