ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների 19.10.2010-21.10.2010թթ. ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնք կատարած այցելության ընթացքում հարց է բարձրացվել, որ համայնքը լինելով սահմանամերձ գոտի և գլխավոր ճանապարհից հեռու լինելով հանդերձ /հաշվի առնելով նաև ճանապարհի բարդ ռելիեֆն ու ոլորանները/ չունի հրշեջ մեքենա:
Որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել երկուսից երեք ժամվա ընթացքում: Խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի նաև այն պատճառով, որ համայնքում տեղակայված է զինվորական գումարտակ: Բարձրացված հարցը քննարկվել է նաև մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանի հետ, որը հայտնելով խնդրի կարևորության մասին, հավելել է, որ մինչ Հայաստանի անկախացումը՝ խորհրդային տարիներին գյուղում եղել է առանձին հրշեջ մեքենա:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով ինձ տրված լիզորություններով՝ խնդրում եմ հանձնարարել քննարկել բարձրացված հարցը և արդյունքների մասին տեղեկացնել:
Օմբուդսմենը դիմել է ԱԻ նախարարին
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյանին
Հարգելի պարոն Երիցյան,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների 19.10.2010-21.10.2010թթ. ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ համայնք կատարած այցելության ընթացքում հարց է բարձրացվել, որ համայնքը լինելով սահմանամերձ գոտի և գլխավոր ճանապարհից հեռու լինելով հանդերձ /հաշվի առնելով նաև ճանապարհի բարդ ռելիեֆն ու ոլորանները/ չունի հրշեջ մեքենա:
Որևէ պատահար լինելու դեպքում հրշեջ մեքենան կարող է դեպքի վայր հասնել երկուսից երեք ժամվա ընթացքում: Խնդրի լուծումը ռազմավարական նշանակություն ունի նաև այն պատճառով, որ համայնքում տեղակայված է զինվորական գումարտակ: Բարձրացված հարցը քննարկվել է նաև մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանի հետ, որը հայտնելով խնդրի կարևորության մասին, հավելել է, որ մինչ Հայաստանի անկախացումը՝ խորհրդային տարիներին գյուղում եղել է առանձին հրշեջ մեքենա:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով ինձ տրված լիզորություններով՝ խնդրում եմ հանձնարարել քննարկել բարձրացված հարցը և արդյունքների մասին տեղեկացնել:
Հարգանքով՝ Ա. Հարությունյան