Լրահոս

10.02.2011 13:04


Նախագահի մամլո խոսնակը խուսափում է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը

Նախագահի մամլո խոսնակը խուսափում է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը օրերս հարցազրույց է տվել՝ անդրադառնալով ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերի։ Նա մասնավորապես նշել է, որ քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող և մրցավար լինել՝ ակնարկելով ՀՀԿ-ին և նրա ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

«7օր»-ը փորձել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանից ճշտել, թե ինչպե՞ս է  նա գնահատում Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։

Սկզբում Արմեն Արզումանյանը խնդրել է հարցը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել։ Նամակն ուղարկելուց հետո, երբ զանագահարել ենք նախագահի մամլո խոսնակի գրասենյակ՝ պարզելու, թե ինչ եղավ պատասխանը, մեզ ասել են, թե պատասխանի դեպքում իրենք կզանգահարեն։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ պատասխան չլինի, գրասենյակի աշխատակիցն ասել է, թե չի կարող ասել՝ նշելով, որ երկու ժամվա ընթաքում կասի՝ կլինի՞ հարցի պատասխանը, թե՞ ոչ։ Նշված ժամանակահատվածից հետո մենք այդպես էլ Արզումանյանից որևէ պատասխան չստացանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը