Ամերիկյան ապրանքանիշը 370 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ շախմատ է ստեղծել (լուսանկար)
Ամերիկյան «House of Solid Gold» ընկերությունը ստեղծել է շախմատի հավաքածու՝ զարդարված թանկարժեք քարերով։ Այս մասին հաղորդում է «Luxurylaunches»–ը։ Այն 1 կգ–ից ավելի է կշռում և պատրաստված է ոսկուց։ Խաղային մակերեսը պատված է դեղին և սև ադամաննդերով։
Շախմատի ֆիգուրները ձեռքի աշխատանք են, և դրանց պատրաստման համար ոսկերիչներից, ընդհանուր առմամբ, 4,5 հազար ժամ է պահանջվել։ Հավաքածուն զարդարելու համար 4874 թանկարժեք քար է օգտագործվել՝ ընդհանուր քաշով 125,5 կարատ։ Հավաքածուի գինը 370 հազար ԱՄՆ դոլար է։
Ապրանքանիշի հիմնադիրը Կոլորադոյից դիզայներ Խյու Պաուերն է։ Այն մեծ հեղինակություն է վայելել ռեփեր Սնուփ Դոգի համար ոսկե ատամի չոփիկներ ստեղծելուց հետո։

7or.am