«Forbes». Դմիտրի Նագիևը՝ ամենաապահովված ռուս դերասան
Ըստ «Forbes» ամսագրի ռուսական տարբերակի՝ Դմիտրի Նագիևը գլխավորել է ամենաապահովված ռուս դերասանների ցուցակը։
«Forbes»–ի տվյալներով՝ 49–ամյա դերասանի և հաղորդավարի տարեկան եկամուտը կազմում է 3,2 միլիոն ԱՄՆ դոլար։ Ցուցակում նրան հաջորդում է Ֆյոդոր Բոնդարչուկը՝ 1,3 ԱՄՆ դոլար եկամուտով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Ա.Պ. Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնի գեղարվեստական տնօրեն Օլեգ Տաբակովը՝ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար եկամուտով։
4–րդ հորիզոնականը բաժանել են դերասանուհի Սվետլանա Խոդչենկովային և Վլադիմիր Մաշկովը՝ յուրաքանչյուրը 1 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարկանշային ցուցակում այս տարի հայտնվել են նաև Դանիլա Կոզլովսկին, Կոնստանտին Խաբենսկին, Սերգեյ Բեզրուկովը։ Վերջին 10–րդ հորիզոնականը բաժին է հասել ռեժիսոր Նիկիտա Միխալկովին՝ 0,35 միլիոն ԱՄՆ դոլար։

7or.am