Աշխարհ

22.07.2016 10:10


«Հեղաշրջումից հետո Թուրքիայի իշխանությունների գործողություններն անընդունելի են»

«Հեղաշրջումից հետո Թուրքիայի իշխանությունների գործողություններն անընդունելի են»

Երկրում պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունների գործողություններն անընդունելի են։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Դիվանագետի խոսքով՝ թուրքական իշխանությունների գործողությունները խախտում են հիմնարար ժողովրդավարական ազատությունները:

«Չկա արդարացում այն արձագանքի համար, որը կարող է խախտել հիմնարար ազատությունները և իրավունքները: Այն, ինչ մենք տեսնում ենք, հատկապես համալսարանների, ԶԼՄ-ի, դատական համակարգի ոլորտում, անընդունելի է»,- հայտարարել է Մոգերինին՝ շեշտելով, որ դա մարդու իրավունքների մասին եվրոպական հռչակագրի հիմնարար մասն է, որն ընդունել է նաև Թուրքիան։

Հիշեցնենք՝ հեղաշրջման փորձի ճնշումից հետո Թուրքիայի իշխանությունները հազարավոր մարդկանց ձերբակալեցին, այդ երկրի նախագահ Էրդողանն էլ մտադիր է վերականգնել մահապատիժը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը