Թրամփը խոստացել է գեյերին ու լեսբուհիներին պաշտպանել ահաբեկիչներից
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել ԼԳԲՏ հանրությանն ահաբեկիչներից։ Այս մասին նա հայտնել է Քլիվլենդում, որտեղ ծրագրային ելույթով է հանդես եկել։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Օռլանդոյում 49 հիանալի ամերիկացի գազանաբար սպանվեց իսլամական ահաբեկչի կողմից։ Զինյալը հարձակվել էր մեր ԼԳԲՏ հանրության վրա։ Նախագահի պաշտոնում ես ամեն ինչ կանեմ՝ բռնությունից ու ահաբեկչությունից պաշտպանելու ԼԳԲՏ ներկայացուցիչներին»,–խոստացել է Թրամփը։
Հիշեցնենք՝ հունիսի 12–ին Օմար Մաթինը կրակ էր բացել Օռլանդոյի գեյ ակումբում գտնվողների ուղղությամբ՝ սպանելով 49 և վիրավորելով 53 մարդու, մինչև կհասցնեին նրան ոչնչացնել։

7or.am