Աշխարհ

21.07.2016 17:39


Ալլա Պուգաչովան ցնցել է հանդիսատեսին՝ երգելով 1989թ. իր սեփական ձայնագրության տակ (տեսանյութ)

Ալլա Պուգաչովան ցնցել է հանդիսատեսին՝ երգելով 1989թ. իր սեփական ձայնագրության տակ (տեսանյութ)

67–ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան Վիտեբսկում անցկացվող «Славянский базар» փառատոնի ընթացքում կատարել է «Երիտասա՛րդ, հրավիրե՛ք պարի» երգը անսովոր մաքուր և զրնգուն ձայնով։ Ամառային ամֆիթատրոնի առաջին շարքերի հանդիսատեսը չէր դադարում հիանալ, ինչպես նաև միմյանց շշուկով ասել, թե ինչպես է երիտասարդացել 67–ամյա երգչուհին, և ինչպես է փոփոխվել նրա ձայնը։

Սակայն աստղի գերազանց վոկալի հանելուկային «գաղտնիքը» անսպասելիորեն բացահայտել են նրա ուշադիր երկրպագուները՝ համեմատելով Պուգաչովայի երգեցողությունը 25 տարի հնությամբ նույն երգի կատարման տեսագրության հետ։ Պարզել է՝ 1989թ. երգչուհու սեփական «Ամանորյա հանդիպումներ» փառատոնի նկարահանումների ընթացքում կատարած «Երիտասա՛րդ, հրավիրե՛ք պարի» երգը նոտա առ նոտա կրկնում է նրա այս ամառվա երգեցողությունը։

Սակայն Պուգաչովային դա ամենևին չի անհանգստացրել։ Կրկներգի ընթացքում երգչուհին հասցնում էր անգամ շփվել հանրության հետ։ Սակայն համերգի հանդիսատեսից ոմանք վոկալային մետամորֆոզները կապել են անբարենպաստ եղանակային պայմանների հետ. Վիտեբսում վերջին շաբաթվա ընթացքում անձրև և ամպրոպ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը