Ադրբեջանի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն ծրագրում են անել այս տարի
Ադրբեջանի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ հանրաքվեն ծրագրում են այս տարի անցկացնել:
Ինչպես հաղորդում է «Azeri Press»-ը, այս մասին հայտնել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կուսակցության շտաբում ԶԼՄ–ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Նովրուզովը ասել է, որ այժմ նախագահի առաջարկը քննարկվում է Սահմանադրական դատարանում: Եթե օրենքով նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարանը անհրաժեշտ արձագանք տա, ապա սկսվելու է հանրաքվեի անցկացման նախատրաստումը:
Բարեփոխումների նախագիծն արդեն կտրուկ քննադատվել է ադրբեջանական ընդդիմության կողմից:
Ադրբեջանական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին, Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 7 տարի։ Նախագահին տրվում են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում և ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ` դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է լինելու, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու, նշանակում է պետության նախագահը։
Առաջարկվում է նաև լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35–ն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։

7or.am