Աշխարհ

21.07.2016 12:35


ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը հետևել է Միշել Օբամային «ավտոմոբիլային» կարաոկեի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը հետևել է Միշել Օբամային «ավտոմոբիլային» կարաոկեի ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ–ի գաղտնի ծառայությունը հետևել է այդ երկրի առաջին տիկին Միշել Օբամային Ջեյմս Քորդենի մեքենայում, որտեղ կարաոկեի ժամանակ երգել է Միշելը։ Այս մասին ծառայությունը հաղորդել է իր թվիթթերյան էջում։

Բարաք Օբամայի կինը մասնակցել է «Carpool Karaoke» հաղորդաշարին և մի քանի երգ կատարել, այդ թվում՝ երչուհի Բեյոնսեի «Single Ladies» երգը։

Բացի այդ, Օբաման պատասխանել է նաև Քորդենի հարցերին։ Հաղորդավարը հետաքրքրվել է նաև, թե ինչն ամենաշատը կկարոտի Սպիտակ տանն Առաջին տիկինը։ Վերջինը պատասխանել է՝ մարդկանց։

«Շնորհակալությո՛ւն, Ջեյմս Քորդեն և «The Late Late Show», այն բանի համար, որ ԱՄՆ առաջին տիկնոջն անվտանգ տուն հասցրեցիք «Carpool Karaoke»–ից հետո։ Մենք հետևում էինք»,– ասվում է գաղտնի ծառայության թվիթում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը