Աշխարհ

21.07.2016 18:15


Բրիտանական հեռուստաշոուն թույլ կտա մարդկանց ծանոթանալ միմյանց մերկ վիճակում

Բրիտանական հեռուստաշոուն թույլ կտա մարդկանց ծանոթանալ միմյանց մերկ վիճակում

Բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը թողարկել է նոր հեռուստաշոու՝ «Մերկ ձգողականություն» անվանումով, որի շրջանակներում նրանք, ովքեր ցանկանում են զուգընկեր գտնել, ծանոթանալու են մերկ թեկնածուների հետ։ Հաղորդման տարօրինակ բովանդակության մասին հայտնում է «The Independent»–ը։

Հաղորդման մասնակիցներին՝ միայնակ տղամարդկանց և կանանց (6 թեկնածու), առաջարկելու են ընտրել պոտենցիալ զուգընկերոջ, ովքեր ներկայանալու են նրանց առանց հագուստի։ Դրանից հետո հաղորդման հերոսները գնալու են ժամադրության, որպեսզի հասկանան՝ համապատասխանո՞ւմ են միմյանց, թե ոչ։

Շոուի պրոդյուսերների խոսքերով՝ նրանք որոշել են շեղվել ծանոթությունների մասին հաղորդումների դասական բովանդակությունից և դարձնել նախագիծն այնպիսին, որտեղ մարդիկ «սկսում են իրենց շփումն այն պահից, որով վերջանում են բոլոր լավ ժամադրությունները»։ Նրանք նաև հիմնվում են գիտնականների հետազոտությունների վրա, ովքեր կարծում են, որ մարդիկ շատ դեպքերում որոշում են պոտենցիալ զուգընկերոջը վերջինիս մարմնի կառուցվածքով և ֆիզիկական ձևով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը