Աշխարհ

21.07.2016 11:05


Ռուսական հետախուզությունը նախազգուշացրել է Անկարային նախապատրաստվող հեղաշրջման մասին

Ռուսական հետախուզությունը նախազգուշացրել է Անկարային նախապատրաստվող հեղաշրջման մասին

Ռուսական հետախուզությունն Անկարային տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ թուրք զինվորականները պատրաստվում են տապալել Էրդողանի ռեժիմը։ Այս մասին հայտնում է իրանական «Fars»–ը՝ արաբական ԶԼՄ–ին հղումով, որոնք էլ իրենց հերթին հենվում են թուրքական դիվանագիտական աղբյուրների վրա։

ԶԼՄ–ի տեղեկատվությամբ՝ սիրիկան Հմեյմիմի ավիաբազայում գտնվող ռուսական բանակի ներկայացուցիչները կարողացել են որսալ կոդավորված ռադիոգրերը, որոնցով փոխանակվել են խռովարարները։ Մասնավորապես, հնարավոր է դարձել տեղեկատվություն որսալ այն մասին, որ մի քանի ուղղաթիռ շարժվել է Մարմարիսի հյուրանոցի ուղղությամբ, որտեղ այդ պահին գտնվում էր Էրդողանը՝ պատանդ վերցնելու կամ սպանելու թուրք առաջնորդին։

Նշվում է նաև, որ Անկարան կասկածի տակ է դրել ռուսական կողմի տրամադրած տեղեկատվության հավաստիությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը