Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր, «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ
-ՀՌԱՀ-ի հայտարարած թվային հեռարձակման 18 կապուղիների մրցույթում միմյանց հետ պայքարելու են «Ա1+» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները։ Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում այդ մրցույթին։
-Հաղթելու ակնկալիքով։
-Հաղթելու հավանականությունն այս անգամ որքա՞ն եք համարում։
-Գիտեք, ես կարծում եմ, որ 100%-ոց հաղթանակ պետք է լինի, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ մեր հակառակորդ «Արմնյուզը», ըստ նախորդ մրցույթի առաջարկի, պարտավորություններից ոչ մեկը չի կատարել և այսօր երևի նույն հեքիաթն է ներկայացնելու։ Իսկ դրան հակառակ մենք բավականին լուրջ ծրագիր ենք ներկայացնում, և ես հույս ունեմ, որ մեր բիզնես ծրագիրը կհաղթի։
-Պարո՛ն Մովսեսյան,«Ա1+»-ը փակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, փակվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այդ հեռուստաընկերությունը կբացվի։
-Դա երևի կապ չունի ղեկավար անձերի հետ, դա կապ ունի գործընթացների հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջինն է իմացել, որ մենք փակված ենք եղել։ Գործը վերականգնվեց և շարունակեցինք աշխատել։ Քոչարյանի դեպքում նա, այսպես ասած, ուժեղ կող ուներ, և ինքն այդ կողով մնաց 10 տարի։ Սերժ Սարգսյանն այս մրցույթում դրել է իր տրամադրություններն ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։
-Այսինքն, հավանական համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք «Ա1+»-ը կբացվի։
-Չեմ կարող ենթադրություններ անել, որովհետև ես լավ չեմ հասկանում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ազատ խոսքի վերաբերյալ։ Որևէ առաջընթաց Ռոբերտ Քոչարյանից հետո չեմ նկատել, և սա ես համարում եմ, որ նուրբ շանս է՝ դրսևորելու իր բարի կամքն ազատ խոսքի նկատմամաբ։
Մեսրոպ Մովսեսյան
Հարցազրույց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր, «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ
-ՀՌԱՀ-ի հայտարարած թվային հեռարձակման 18 կապուղիների մրցույթում միմյանց հետ պայքարելու են «Ա1+» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունները։ Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում այդ մրցույթին։
-Հաղթելու ակնկալիքով։
-Հաղթելու հավանականությունն այս անգամ որքա՞ն եք համարում։
-Գիտեք, ես կարծում եմ, որ 100%-ոց հաղթանակ պետք է լինի, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ մեր հակառակորդ «Արմնյուզը», ըստ նախորդ մրցույթի առաջարկի, պարտավորություններից ոչ մեկը չի կատարել և այսօր երևի նույն հեքիաթն է ներկայացնելու։ Իսկ դրան հակառակ մենք բավականին լուրջ ծրագիր ենք ներկայացնում, և ես հույս ունեմ, որ մեր բիզնես ծրագիրը կհաղթի։
-Պարո՛ն Մովսեսյան, «Ա1+»-ը փակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, փակվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Որքանո՞վ եք հնարավոր համարում, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այդ հեռուստաընկերությունը կբացվի։
-Դա երևի կապ չունի ղեկավար անձերի հետ, դա կապ ունի գործընթացների հետ։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջինն է իմացել, որ մենք փակված ենք եղել։ Գործը վերականգնվեց և շարունակեցինք աշխատել։ Քոչարյանի դեպքում նա, այսպես ասած, ուժեղ կող ուներ, և ինքն այդ կողով մնաց 10 տարի։ Սերժ Սարգսյանն այս մրցույթում դրել է իր տրամադրություններն ընդհանրապես ազատ խոսքի նկատմամբ։
-Այսինքն, հավանական համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք «Ա1+»-ը կբացվի։
-Չեմ կարող ենթադրություններ անել, որովհետև ես լավ չեմ հասկանում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ազատ խոսքի վերաբերյալ։ Որևէ առաջընթաց Ռոբերտ Քոչարյանից հետո չեմ նկատել, և սա ես համարում եմ, որ նուրբ շանս է՝ դրսևորելու իր բարի կամքն ազատ խոսքի նկատմամաբ։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը