Աշխարհ

20.07.2016 19:33


«Alexander McQueen»–ն արձագանքել է մահացած Ալ. ՄքՔուինի մաշկից հագուստ ստեղծելու առաջարկին

«Alexander McQueen»–ն արձագանքել է մահացած Ալ. ՄքՔուինի մաշկից հագուստ ստեղծելու առաջարկին

Բրիտանական «Alexander McQueen» նորաձևության տունն արձագանքել է երիտասարդ դիզայներ Թինա Գորյանկի առաջարկությանը՝ ստեղծել իրերի հավաքածու ընկերության հիմնադիր և մոդելյոր Ալեքսանդր ՄքՔուինի մաշկից։ Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է WWD–ին, որ ապրանքանիշը ոչ մի ընդհանուր բան չունի նախագծի հետ։

«Չնայած մամուլում տեղ գտած որոշ հաղորդագրություններին՝ ընկերությունը ոչ մի կապ չունի այդ նախագծի հետ. մենք չենք ընդունում այդ միտքը»,– ասել է պարբերականի զրուցակիցը։

Բրիտանական «Central Saint Martins» քոլեջի ուսանողուհին հյատարարել է, որ պատրաստվում է հագուստի և աքսեսուարների նոր հավաքածու ստեղծել դիզայներ Ալեքսանդր ՄքՔուինի մաշկից, ով մահացել է 2010թ–ին։ Սկսնակ դիզայները որոշել է «աճեցնել» նյութը ՄքՔուինի ԴՆԹ–ից և արդեն մի քանի փորձանմուշներ է ստացել։

Նախագծի նպատակն է ուշադրություն հրավիրել մարդու կենսաբանական տեղեկատվության չպաշտպանվածության խնդրին։ Գորյանկի խոսքերով՝ որպես հիմք նա վերցնելու է մազեր, որոնք գտել է ՄքՔուինի առաջին հավաքածուի իրերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը