Ռեփեր Ֆարել Ուիլյամսը սպորտային կոշիկներ է թողարկել արկածախնդիրների համար
Ամերիկյան ռեփեր Ֆարել Ուիլյամսը ստեղծել է «արևային»սպորտային կոշիկներ՝ համագործակցելով «adidas Originals» ապրանքանիշի հետ։ Ինչպես հայտնում է «Vogue»–ը, նա վերամշակել է NMD–ի մոդելի դիզայնը։ Սպորտային կոշիկը դեղին է՝ պատրաստված «Primeknit» նյութից, որը թույլ է տալիս կաշվին շնչել։
Ինքը Ուիլյամսն իր նոր արտադրանքը նրանց համար է նախատեսել, ովքեր արկածներ են փնտրում։ Դեղին գույնը պատահականորեն չի ընտրվել։ Երաժշտի կարծիքով այն էներգիայի, կրքի և հիացմունքի մարմնավորում է։ Սպորտային կոշկի վրա գրված է «Human Race» («Մարդկային տեսակ»)։
Առաջին անգամը չէ, որ ռեփերը համագործակցում է նորաձև ապրանքանիշի հետ։ Մայիս ամսին Ուիլյամսը ներկայացրել էր հագուստի պարկուճային հավաքածու, որում ներառված էին վառ տպագրություններով լողազգեստներ, տոպեր, շապիկներ, շորտեր և այլն։
Ռեփեր Ֆարել Ուիլյամսը սպորտային կոշիկներ է թողարկել արկածախնդիրների համար
Ամերիկյան ռեփեր Ֆարել Ուիլյամսը ստեղծել է «արևային» սպորտային կոշիկներ՝ համագործակցելով «adidas Originals» ապրանքանիշի հետ։ Ինչպես հայտնում է «Vogue»–ը, նա վերամշակել է NMD–ի մոդելի դիզայնը։ Սպորտային կոշիկը դեղին է՝ պատրաստված «Primeknit» նյութից, որը թույլ է տալիս կաշվին շնչել։

7or.am