«Aeroflot»–ն այլևս ավիատոմսեր չի վաճառում դեպի Թուրքիա
«Aeroflot» ընկերությունը հայտարարել է դեպի Թուրքիա ավիատոմսերի վաճառքը դադարեցնելու մասին։ Արդեն իսկ գնված ավիատոմսերի վերաձևակերպումը նույնպես անհնար է լինելու։ Այն ուղևորներին, ովքեր գնել են տոմսերը մինչև հուլիսի 19–ը, առաջարկում են հետ վերադարձնել դրանք առանց տուգանքների։
««Aeroflot»–ը դադարեցնում է դեպի Ստամբուլ և Անթալիա ավիատոմսերի վաճառքն ու ձևակերպումը,– հաղորդել են ավիափոխադրման ներկայացուցիչներն ընկերության պաշտոնական կայքում,– Թուրքիայից իրականացվող չվերթների ավիատոմսերի վաճառքը բաց է»։
Ավիաընկերությունը խոստացել է վերականգնել ավիատոմսերի վաճառքն այն բանից հետո, երբ կարգավորող մարմինը կհանի արգելքը։
«Ռուսաստանից դեպի Թուրքիայի Հանրապետության տարածքներ փոխադրումներ իրականացվում են միայն այլ պետությունների քաղաքացիների համար»,– հստակեցրել են «Aeroflot»–ում։
Ավիաընկերությունը խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն հայտնել բոլոր փոփոխությունների մասին։

7or.am