Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան ջարդուփշուր են արել (տեսանյութ)
Գերմանիայի Նյուրբուրգրինգ ավտոարշավի մայրուղու վրա տեղի է ունեցել պատմության ամենաթանկարժեք ճանապարհատրանսպորտային պատահարը։«Koenigsegg» ընկերության վարորդը ջարդուփշուր է արել 5,2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «One:1» սուպերմեքենան։
Մեքենան ավտովթարի է ենթարկվել «նախագծի զարգացման աշխատանքների» շրջանակում։ Վարորդը փորձել է պտույտ կատարելու ռեկորդ սահմանել։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։
Դատելով հրապարակված կադրերից՝ ավտոմեքենան բախվել է անվտանգության պարսպին, թռել դրա վրայով և շրջվել։ Թե ինչ արագությամբ է ընթացել մեքենան, չի հստակեցվում։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «One:1»–ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ծանր վնասվածքներ նա չի ստացել, և ավտովթարի հենց հաջորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից։
Այսօր աշխարհում «One:1» յուրօրինակ մեքենայից ընդամենը 5 նմուշ գոյություն ունի։
Աշխարհի ամենաթանկարժեք մեքենան ջարդուփշուր են արել (տեսանյութ)
Գերմանիայի Նյուրբուրգրինգ ավտոարշավի մայրուղու վրա տեղի է ունեցել պատմության ամենաթանկարժեք ճանապարհատրանսպորտային պատահարը։ «Koenigsegg» ընկերության վարորդը ջարդուփշուր է արել 5,2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «One:1» սուպերմեքենան։

7or.am