Աշխարհ

20.07.2016 10:45


«ՌԴ–ն ու ԻԼԻՊ–ը ՆԱՏՕ–ի գլխավոր մարտահրավերներն են»

«ՌԴ–ն ու ԻԼԻՊ–ը ՆԱՏՕ–ի գլխավոր մարտահրավերներն են»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ՌԴ–ին ու ԻԼԻՊ–ին դաշինքի գլխավոր մարտահրավերներն է համարում։ Այս մասին նա ասել է «The Wall Street Journal»–ի համար գրած հոդվածում։

Սթոլթենբերգը նշել է՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան լավ արդյունքների է հասել ահաբեկչության դեմ պայքարում, սակայն անելու դեռ շատ բան կա։ Առաջնահերթ քայլերից կլինեն կոալիցիային AWACS համակարգով ինքնաթիռների տրամադրումը, նոր ռազմական գործողության սկսումը՝ միջերկրածովյան տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գործընկերներին ցույց տրվող աջակցության մեծացումը։

Անդրադառնալով ՌԴ–ին՝ Սթոլթենբերգը նշել է՝ Ղրիմի միացումը քայքայել է եվրոպական անվտանգությունը։ Ըստ նրա՝ Մոսկվան շարունակում է պարբերաբար հրահրել ՆԱՏՕ–ին. օրինակ՝ երբ ռուսական ռեակտիվ կործանիչները շչալով անցնում են Բալթիկ ծովում գտնվող ամերիկյան նավերի վրայով։

Սթոլթենբերգը հիշեցրել է՝ ի պատասխան «ավելի համառ» ՌԴ–ի՝ դաշինքը «սառը պատերազմից» ի վեր՝ ամենախոշոր կոլեկտիվ պաշտպանությունն է ստեղծել, ՆԱՏՕ–ի անդամները համաձայնել են նաև զորքեր տեղակայել Արևելյան Եվրոպայում։

Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարն ընդգծել է՝ պաշտպանությունն անհրաժեշտ է, սակայն հարկավոր է նաև կառուցողական երկխոսություն սկսել ՌԴ հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը