Քիմ Քարդաշյանին 700 հազար ԱՄՆ դոլար են վճարել VIP հյուրերի հետ սելֆի անելու համար (ֆոտոշարք)
Քիմ Քարդաշյանը բոլորին զարմացրել է գումար վաստակելու իր նոր մեթոդով։ Անցյալ շաբաթ օրը նա մասնավոր ինքնաթիռով Լոս Անջելեսից ժամանել էր Նյու Յորքում տեղի ունեցող խնջույքին և մեկ ժամ սելֆիներ արել հյուրերի հետ։ Իր «ծանր» աշխատանքի դիմաց Քիմը 700 հազար ԱՄՆ դոլար է վաստակել։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։
Սելֆիի հայտնի սիրահարն այս մեթոդով սկսել է գումար վաստակել։ Համաձայն պայմանավորվածության՝ Քիմը պետք է սելֆիներ աներ անցյալ շաբաթ Համթոնսում տեղի ունեցած փակ խնջույքի բոլոր հյուրերի հետ։
Հանուն նման գումարների՝ Քարդաշյանը չի ծուլացել և Լոս Անջելեսից Նյու Յորք է ժամանել իր մասնավոր ինքնաթիռով։ Ընդ որում, հենց ֆոտոսեսիան ընդամենը մեկ ժամից մի փոքր ավելի է տևել։
Հեռուստաաստղը չէր մոռացել նաև անվտանգության մասին։ Համաձայն զեկույցների՝ Քիմին հսկում էր անվտանգության 25 թիկնեղ աշխատակից։
Սակայն պաշտոնական ներկայացուցիչն ավելի ուշ հայտնել է, որ Քիմի հետ եղել է ընդամենը մեկ թիկնապահ։ Մնացածներին Քիմը չէր վարձել։

7or.am