Մերկապարուհու տուն ներխուժած կոալան հիացել է պարի ձողով (տեսանյութ)
Ավստրալացի մերկապարուհի Նիկի Էրիքսոնն իր տանը կոալա է հայտնաբերել, ով հիանում էր պարի համար նախատեսված ձողով։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։
Կենդանին կանգնած է եղել տան կենտրոնում և տեսնելով, որ սենյակ մարդ է մտնում՝ փորձել է ձողով վեր բարձրանալ, սակայն սայթաքուն մակերեսը խանգարել է։ Էրիքսոնին հաջողվել է այդ պահը տեսագրել։ Մերկապարուհին ձողի վրա «պարող» այցելուին Լարիսա է անվանել։
Կենդանուն բռնել և բնական միջավայր են բաց թողել կոալաների համար օգնություն ցուցաբերող կենտրոնի մասնագետները։ Ինչպես նշվում է, Լարիսան Նոր Հարավային Ուելսում գտնվող տուն է մտել բաց դռնից։

7or.am