Աշխարհ

19.07.2016 22:23


Գելենջիկում հեծանվորդներին գիշերներն արգելել են հեծանիվ վարել լողափին

Գելենջիկում հեծանվորդներին գիշերներն արգելել են հեծանիվ վարել լողափին

Գելենջիկի իշխանությունները արգելել են հեծանվորդներին գիշերները հեծանիվ վարել պարսպապատ լողափին։ Այս մասին իր միկրոբլոգում հայտնել է Գելենջիկի քաղաքապետ Վիկտոր Խրեստինը։ Նրա խոսքերով՝ գիշերային ժամերին պարսպապատ լողափը փակ է լինելու հեծանիվների և «տրանսպորտի այլ միջոցների» համար։

Խրեստինը հույս է հայտնել, որ բոլորը փոխըմբռնումով կմոտենան արգելքին։

«Այժմ պարսպապատ լողափում շատ մարդ կա, և կան հեծանվասերներ, ովքեր անտեսում են հեծանվուղին և ընթանում են խելագարի նման»,– պարզաբանել է քաղաքապետը և կոչ արել «խնայել միմյանց»։

«Twitter»–ի օգտատերերն արդեն խնդրել են, որպեսզի հստակեցվի այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք ժամը 20։00–ից հեծանիվների հետ արգելված են։

«Արդյոք մանկական և հաշմանդամների սայլակները, չմուշկները, ինքնագնացները նո՞ւյնպես ներառված են»,– հետաքրքրվել են օգտատերերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը