Լրահոս

12.12.2009 14:03


Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ հայ–թուրքական արձանագրությունները կվավերացվեն մինչև ապրիլ

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ հայ–թուրքական արձանագրությունները կվավերացվեն մինչև ապրիլ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ասել է, որ հիմա եկել է այն պահը, երբ Թուրքիայի կողմից արձանագրություները պարտադիր կերպով պետք է վավերացվեն, և որքան շուտ, այնքան լավ. հակառակ պարագայում մեր կողմն ավելի կոշտ քայլերի կդիմի։

«7օր»-ի այն հարցին, թե իր կանխատեսմամբ՝ արդյոք արձանագրությունները կվավերացվե՞ն, նա պատասխանել է՝ այո։

 -Համոզված եղեք, որ արձանագրություններն իրոք կվավերացվեն առանց նախապայմանների. ուղղակի կողմերը ցանկանում են իրենց համար ավելի շահեկան վիճակում հայտնվել,-նշել է նա։

-Ողջամիտ ժամկետը ո՞րն է

-Կարծում եմ՝ եկող տարվա գարնան կեսերը,-նշել է նա։

-Դա ապրիլի 24-ն է՞։

-Մինչև ապրիլ,-պատասխանել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը