«Արթուր Վանոյանի մահվան համար պատասխանատու է Սերժ Սարգսյանը»
Հետագա արյունահեղությունը կանխելու միակ ելքը Սերժ Սարգսյանի ձեռքում է: Կարծում է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Նա պետք է հրաժարական տա, ուրիշ լուծում ես չեմ պատկերացնում, տղաները հանձնվող չեն, իսկ գրոհի դեպքում արյունահեղություն կլինի»,-նշում է նա՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ-ի գրավման մասին: Այս մասին գրում է «a1plus.am»–ը։
Արամ Հարությունյանը վստահ է՝ խմբավորումը գնացել է նման քայլի, քանի որ այլ ելք չի ունեցել. «Այս ամենը հետեւանք է իշխանությունների վարած քաղաքականության ու բոլոր ձախողումների։ Հետեւանք է նրա, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, իշխանությունը ինքն է արտահայտվում, որ ինչքան ուզեն՝ էնքան տոկոս կխփեն, հետեւանք է նրա, որ ղարաբաղյան հարցում մենք լուրջ ձախողումներ ունենք, արտաքին աշխարհում մեզ չեն հարգում, իսկ ժողովուրդը ծանր վիճակում է, արտագաղթն էլ ավելացել է»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանը մարտի 1-ով եկավ իշխանության, հետո փորձեց իր լեգիտիմությունն ստանալ, բայց ձախողեց. «Էն գլխից , եթե մեկը ժողովրդի վստահությունը չի վայելում, բնականաբար ամեն ինչ էդպես էլ պետք է լիներ»:
Քաղաքական գործիչը վերջում կոչ է անում ժողովրդին լինել երկրի տերը. «Մի քանի հոգի իրավունք չունեն մի ամբողջ ժողովրդի տառապանք պատճառել: Մարտի 1-ի զոհերը կապված են Սերժ Սարգսյանի հետ, պատասխանատուն ինքն է եւ Ապրիլյան դեպքերի պատասխանատուն է ինքը, ինչպես նաեւ գնդապետ Արթուր Վանոյանի մահվան համար է նա պատասխանատու ու նրա վարած քաղաքականությունը»:

Մանրամասները՝ «a1plus.am»–ում։