Հեղաշրջման փորձից հետո թուրքական նավատորմից 14 նավ է անհետացել
Թուրքական նավատորմից 14 ռազմանավ է անհետացել հեղաշրջման փորձից հետո։ Այս մասին հայտնում է «The Times»–ը՝ իր աղբյուրներին հղումով։
Նշվում է, որ մինչ հայտնի դեպքերը նավերը ռազմական ծառայության էին Էգեյան ու Սև ծովերում։ Ենթադրվում է, որ նավերը կարող են հունական նավահանգիստներ հասած լինել։ Հիշեցնենք՝ հուլիսի 16–ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման չհաջողված փորձից հետո Հունաստանից քաղաքական ապաստան էր խնդրել այնտեղ ուղղաթիռով հասած 6 թուրք սպա։
Նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելեն նույնպես կապի դուրս չի եկել։ Ընդ որում, նրա դերը հեղաշրջման գործում դեռևս հայտնի չէ։ Ոմանք ենթադրում են, որ նա կարող էր հեղաշրջման առաջնորդներից լինել կամ պատանդ ընկնել խռովարարների մոտ։

7or.am