Աշխարհ

19.07.2016 13:35


ԻՊ–ն ստանձնել է գերմանական գնացքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

ԻՊ–ն ստանձնել է գերմանական գնացքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ Բավարիայի Վյուրցբուրգում գնացքի ուղևորների վրա կացնով ու դանակով հարձակված աֆղանստանցին խմբավորման զինյալներից մեկն է։ Այս մասին հայտնում է «Ռոյթերը»՝ ԻՊ վերահսկողության տակ գտնվող «Ամակ» գործակալությանը հղումով։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ անչափահասի տանը փաստաթղթեր են գտնվել, որոնք վկայում են նրա կապն ԻԼԻՊ–ի հետ, ինչպես նաև ահաբեկիչների դրոշը։

Զինյալը մի քանի մարդու է վիրավորել, որոնք հոսպիտալացվել են, իսկ կատարվածին ականատես եղած 14 հոգի էլ շոկի մեջ է գտնվում. նրանց հոգեբանական օգնություն են ցույց տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը