ՌԴ–ն ու Թուրքիան չարթերային ավիափոխադրումները չեն վերականգնի
Ռուսաստանը և Թուրքիան այս տարի չեն վերսկսելու չարթերային ավիափոխադրումները։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեին։
Պարբերականը գրում է, որ Լոմիձեն պատմել է թուրքական պատվիրակության և ռուսական գերատեսչությունների ղեկավարության հանդիպման մասին, որը տեղի է ունեցել հուլիսի 14–ին։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հանգստյան գոտիներում զբոսաշրջիկների անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արդյունքում՝ կողմերը եզրահանգել են, որ Թուրքիան կտրամադրի այն վայրերի ցուցակը, որոնք կարող են վտանգավոր լինել ճանապարհորդների համար։
«Ռուսական կողմի պահանջները և դրանց վերաբերյալ Թուրքիայի արձագանքներն աշխատանքային խումբը միավորելու է մեկ փաստաթղթում, քննարկելու է և ներկայացնելու»,– մեջբերում է պարբերականը Մայա Լոմիձեի խոսքերը։
Նա նաև հավելել է, որ ռուսաստանցիների շրջանում Թուրքիայում հանգստանալու հարցումները նվազել են, ինչը կապված է վերջերս երկրում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու հետ։ Չնայած դրան՝ Լոմիձեի խոսքերով՝ այն ռուսաստանցիները, ովքեր արդեն ձեռք են բերել տուր–փաթեթներ, չեն հրաժարվում ուղևորությունից։

7or.am