Ուսանողները Թայլանդ թռչող օդանավում ուղևորուհուն օգնել են ծննդաբերել
Խաբարովսկից Թայլանդ ուղևորվոող «Pegas Fly» ավիաընկերության ինքնաթիռը ծննդաբերող կնոջ պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Վիետնամի օդանավակայանում։ Ինքնաթիռը բարեհաջող իջել է Հանոեում, իսկ երիտասարդ մայրիկին և նրա նորածին աղջկան հանձնել են բժիշկներին։
Ինչպես հաղորդել են «Интерфакс» գործակալությանը, ուղևորհու մոտ ծննդաբերությունը սկսվել է հուլիսի 17–ին՝ թռիչքից 4 ժամ հետո։ Նրա ամուսինը հաղորդել է ինքնաթիռի անձնակազմին, որ կնոջ պտղաջրերն արտահոսել են, օդանավի հրամանատարն էլ դիմել է ուղևորներին՝ հացնելով՝ կա՞ն արդյոք նրանց շարքերում բժիշկներ՝ ծննդկանին օգելու համար։
«Ի վերջո, ծննադաբերությունն ընդունել են բժշկական համալսարանի ուսանողները։ Օգնության դիմելուց հետո աղջիկը 15 րոպե անց ծնվել է»,– նշել է ավիաընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆրայմովիչը։
Նրա խոսքերով՝ ինքնաթիռում անսպասելի միջադեպի պատճառով չվերթը մեկուկես ժամով ուշացել է։ Երիտասարդ մայրը, ամուսինը և նրանց մեծ երեխան դեռևս Հանոեում են։

7or.am