«Opera» դիտարկիչը չինացիներին են վաճառել 600 միլիոն ԱՄՆ դոլարով
Նորվեգական «Opera Software» ընկերությունը չինական կոնսորցիումին է վաճառել սեփական ապրանքանիշը, նույնանուն դիտարկիչի (բրաուզերի) սեղանադիր (դեսքթոփային) և բջջային տարբերակները, ինչպես նաև ծրագրեր, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և ապահովում գաղտնիությունը։ Գնորդների խումբը՝ «ПО Qihoo 360» հակավիրուսային ծրագիրը մշակողի գլխավորությամբ, համաձայնել է 600 միլիոն ԱՄՆ դոլար վճարել «Opera»–ի տեխնոլոգիաների համար։
Համաձայն գործարքի՝ «Qihoo 360»–ն և նրա գործընկերները ստանալու են «Opera» բիզնեսի հիմնական բաղադիչները՝ բացառությամբ սպառողական միավորների՝ «Opera Apps & Games» և «Opera TV»։ «Opera»–ի տնօրենների խորհուրդն արդեն հավանություն է տվել գործարքին։ Այժմ ընկերությունը 18 ամիս ունի նոր անվանում ընտրելու համար։
«Opera»–ն սեղանադիր դիտարկիչների ցանկում հայտնիությամբ զբաղեցնում է 5–րդ հորիզոնականը (մոտավորապես 1,9%): Բջջային հեռախոսների շուկայում ավելի բարձր է՝ մոտավորապես 10%։

7or.am