Էրդողան. «Եթե ես էլ 10-15 րոպե ավել մնայի այնտեղ, ինձ էլ կսպանեին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառիկ հարցազրույց է տվել CNN-ի թղթակից Բեքի Անդերսոնին, որի ընթացքում հայտնել է երկրում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձի ընթացքում ձերբակալված հազարավոր մարդկանց մահապատիժը չբացառելու մասին:
«Դա բացահայտ դավաճանության հանցագործություն է։ Բայց, իհարկե, որոշումը պետք է խորհրդարանը կայացնի, իսկ ես կհաստատեմ խորհրդարանի ցանկացած որոշում: Մարդիկ ուզում են, որ ամեն ինչ արագ վերջանա, քանի որ բարեկամներ, հարևաններ ու զավակներ են կորցրել։ Տառապող մարդիկ զգայուն են, այսպիսով պետք է խոհեմորեն գործենք: Ժողովուրդը կասի՝ ինչո՞ւ պետք է մենք տարիներ շարունակ բանտերում կերակրենք ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ Թուրքիայում մահապատիժը վերականգնելու դեպքում այդ երկիրը կզրկվի Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունից։
Էրդողանը նաև պատմել է, որ եթե ինքը 10-15 րոպե ավելի մնար Մարմարիսի հյուրանոցում, ապա իրեն էլ կսպանեին:
«Մարմարիսում իմ դեմ ուղղված գործողություն է իրականացվել, իմ թիկնապահներից 2-ին սպանել են, և եթե ես էլ 10-15 րոպե ավելի մնայի այնտեղ, ինձ էլ կսպանեին կամ գերի կվերցնեին»- ասել է նա:

7or.am