Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը 2016թ. հուլիսի 19–ին 3 բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին տեղեկատվությունը ստացվել է Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեից։
Ինչպես որ պարզաբանվում է, հրթիռների արձակումն իրականացվել է Խվանխե–Պուկտո մարզի տարածքից տեղական ժամանակով մոտավորապես առավոտյան 5:45–6:05–ի սահմաններում։ Հրթիռները թռել են մոտավորապես 500–600կմ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։
Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման հեռավորությունը թույլ է տալիս հրթիռներին հասնել Հարավային Կորեայում գտնվող գրեթե ցանկացած կետ։
2016թ. հուլիսի սկզբին որոշում էր ընդունվել ԱՄՆ–ի զենիթային հրթիռային համալիրը տեղակայել Կորեայի Հանրապետության տարածքում։ Այդ ժամանակ Կորեայի ժողովրդական բանակի Գլխավոր շտաբը քննադատել է այդ որոշումը՝ խոստանալով պատասխանել ամենադաժան ֆիզիկական կոնտրմիջոցներով։
Հյուսիսային Կորեան 3 բալիսիտիկ հրթիռ է արձակել

7or.am