Լրահոս

14.01.2011 09:09


Հրանտ Դինքի մահվան 4-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ս.թ.-ի հունվարի 19-ին ժամը 14:00-ին ազգային գրադարանի դահլիճում տեղի կունենա Հրանտ Դինքի մահվան 4-րդ տարելիցին նվիրված միջոցառում ելույթ  ««1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահ' Արման Ավետիսյանը, հայագետ' Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ' Արմեն Կարապետյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, ՄՀՆՋ հրամանատար գնդապետ Գրիգոր Սարգսյանը, ՀՀ-ում գործող դեսպանատներից դիվանագիտական այրեր' Ավետիս Ահարոնյանի վերջին ժառանգ ԳԱԱ ակադեմիկոս  Հ.Ահարոնյանը և այլ բարձրաստիճան այրեր:

Ցերեկույթի ժամանակ տեղի կունենա նաև Հայոց ցեղասպանության 95-100 ամեա հոբելյանական «Ավետիս Ահարոնեան» ոսկե մեդալների պարգևատրումներ:

Նույն օրը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի կունենա ցույց՝  «Թուրքի՛ա, դեմ հանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր ազգային փոքրամասնության իրավունքները»: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա նաև միջոցառում,որի շրջանակներում հանդես կգա թուրքական ընկերակցության հիմնադիրներից Ռաջիփ Զարաքոլուն՝  «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում»  վերնագրով:

Այս խորագրի վերջին նյութերը