Աշխարհ

18.07.2016 18:00


Քերրին զգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկվելու հավանականության մասին

Քերրին զգուշացրել է Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկվելու հավանականության մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Թուրքիայի՝ ժողովրդավարական սկզբունքները խախտող գործողությունները կարող են բերել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը։ Այս մասին հայտնում է «The independent»-ը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Քերրին ասել է, որ ԱՄՆ-ը կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:

Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ ԱՄՆ–ը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը «պահպանել երկրի ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի ամենաբարձր չափանիշները և օրենքի գերակայությունը»:

«Մենք, միանշանակ, պաշտպանելու ենք հեղաշրջման մեջ մեղավորներին պատասխանատվության կանչելը, բայց մենք նաև նախազգուշացնում ենք չդիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են անցնել սահմանները»,- հավելել է պետքարտուղարը:

Մոգերինին էլ նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք թույլ են տալիս մահապատիժը, չեն կարող Եվրամիության անդամ դառնալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը