«Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից. նրան բաց թողեցինք». Վարուժան Ավետիսյան
«ArmLur.am»-ն ԱԱԾ-ի տարածած վերջին հայտարարության և մի քանի այլ հարցերի շուրջ զրուցել է ՊՊԾ գնդի տարածքի վրա հարձակում իրականացրած խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, թե ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրելու են զինված խմբի անդամները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
-ԱԱԾ-ն նույն ռեժիմի գործիքն է: ԱԱԾ-ն սովետական կարգերի մնացորդ է, հեղափոխությունից հետո պետք է ամբողջությամբ կազմաքանդվի, կադրերի մի քանի մասերից զրկվի, մնացած կադրերը ատեստացիա պետք է անցնեն ինչպես մասնագիտական, այնպես էլ հայրենիքի նվիրվածության առումներով: Այնտեղ շատ հայրենասեր մարդիկ կան, եւ այդ հայրենասեր տղաների վրա հենվելով էլ պետք է այդ համարակգը քանդվի եւ դառնա հայկական հատուկ ծառայություն: Հիմա մենք հայկական հատուկ ծառայություն չունենք. դա գաղութատիրական ռեժիմի շահերը պաշտպանող ծառայություն է:
-Այսօր եւս մեկ ոստիկանի եք բաց թողել. ի՞նչն է եղել պատճառը:
-Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից նախատեսված, եւ իր կյանքի համար դա կարեւոր իրադարձություն էր: Մենք, մարդասիրական մղումներից ելնելով, իրեն թույլ տվեցինք, որ գնա իր ընտանիքին, իր ճակատագրին:

Մանրամասները՝ «ArmLur.am»–ում։