Պեսկով. «ՌԴ–ն կցանկանար իր հարևաներին կայուն ու կանխատեսելի տեսնել»
Ռուսաստանը կցանկանար իր հարևաներին կայուն ու ծաղկող պետություններ տեսնել։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝մեկնաբանելով Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի վերջին իրադարձությունները։
«Մենք, իհարկե, կցանկանայինք մեր հարևաններին կայուն, ծաղկող ու կանխատեսելի պետություններ տեսնել։ Եվ տվյալ դեպքում կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ մեր հարևաններն ունեն այդպիսին լինելու բոլոր պոտենցիալները»,–ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը խոստովանել է, որ հարևան երկրներում անվտանգության սպառնալիքն առաջացրել է Մոսկվայի անհանգստությունը, և ստիպում է անհրաժեշտ միջոցների դիմել։
«life.ru»–ն հիշեցնում է հուլիսի 16–ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կասեցումը, Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումը և Ղազախստանի ՆԳ և ԱԾ կոմիտեի տարածքային ստորաբաժանումների գրոհը, որի հետևանքով 7 մարդ է մահացել։
Պեսկով. «ՌԴ–ն կցանկանար իր հարևաներին կայուն ու կանխատեսելի տեսնել»
Ռուսաստանը կցանկանար իր հարևաներին կայուն ու ծաղկող պետություններ տեսնել։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի, Հայաստանի և Ղազախստանի վերջին իրադարձությունները։

7or.am