Ռադայի նիստերը բաց թողած պատգամավորներին աշխատավարձ չեն վճարել
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերն անհարկի բաց թողած պատգամավորներին աշխատավարձ չեն վճարել։ Այս մասին հայտնում է «Украинская правда»–ն։
Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիյի խոսքով՝ դրա շնորհիվ հաջողվել է 1,5 մլն գրիվնա տնտեսել։
Խոսնակը նշել է՝ շատ պատգամավորների համար դրամական տուգանքներն էական նշանակություն չունեն, դրա համար էլ կոչ է արել հանրությանը ճնշում գործադրել նիստերը բաց թողածների վրա։
Պարուբիյը խոստովանել է՝ շնորհիվ այդ ճնշումների՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գերագույն ռադան սկսել է ավելի արդյունավետ աշխատել։

7or.am