Աշխարհ

18.07.2016 14:00


Թուրքիան սառեցրել է Գյուլենի բանկի աշխատանքները

Թուրքիան սառեցրել է Գյուլենի բանկի աշխատանքները

Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են «Bank Asya»–ի գործունեությունը, որը կապված է իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Նշվում է, որ բանկը վաճառքի էր հանվել, սակայն տենդեր չէր հայտարարվել, քանի որ այն գնելու որևէ հայտ չէր եղել։

Գործակալությունը նշում է՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 20 ընկերություն է կապված Գյուլենի անվան հետ, որին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Գործակալությունը նաև հիշեցնում է՝ կառույցները, որոնք կապված էին Գյուլենի հետ, ֆինանսավորում էին ընդդիմադիր ԶԼՄ–ին այնքան ժամանակ, քանի դեռ չէին փակվել կառավարության կողմից։

Ավելի վաղ Գյուլենը հայտարարել էր Թուրքիային արտահանձնվելու պատրաստակամության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը