Աշխարհ

18.07.2016 13:50


Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը դեմ է երկրում մահապատիժը վերականգնելուն

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը դեմ է երկրում մահապատիժը վերականգնելուն

Թուրքիայի «Ազգերի ժողովրդավարություն» քրդական ընդդիմադիր կուսակցությունը ելույթ է ունեցել երկրում մահապատիժը վերականգնելու դեմ։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Կուսակցության ներկայացուցչի խոսքերով՝ նրանք չեն աջակցի նման առաջարկությանը նրա՝ երկրի խորհրդարան մտնելիս։

«Ո՛չ, մենք չենք աջակցի դրան»,– ասել է նա՝ հավելելով, որ, ամեն դեպքում, նոր օրենքները չեն կարող փոխարինվել «հետադարձ ամսաթվով», և որ քաղաքական գործիչները պատասխանատու են այդ մասին մարդկանց պատմելու համար։

«Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էրթուգրուլ Քյուրքչուն ևս դեմ է մահապատիժը վերադարձնելուն։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Մենք ոչ մի դեպքում չենք հանդուրժի Թուրքիայի Սահմանադրությունում նման փոփոխություններին։ Մահապատիժը վերացնելու մասին օրենքը հետադարձ ուժ չունի։ Բացի այդ, այն չի համապատասխանում ԵՄ նորմերին, որի անդամ է ձգտում դառնալ Թուրքիան»,– հավելել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում, ովքեր կոչ էին անում վերադարձնել մահապատիժը երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, հայտարարել է, որ նման պահանջը չի կարելի անտեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը