Թայլանդի իշխանությունները որոշել են վերջ դնել սեքս–զբոսաշրջությանը
Թայլանդի իշխանությունները խոստացել են արմատախիլ անել երկրում գոյություն ունեցող սեքս–արդյունաբերությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է «Reuters»–ը, հայտարարել է երկրի զբոսաշրջության և սպորտի նախարար Կոբկարն Վաթանավրանգկալը։
Կոբկարնի խոսքով՝ երկիրը զբոսաշրջիկների մոտ պետք է ասոցացվի որակյալ ճանապարհորդությունների հետ։
«Մենք ուզում ենք, որպեսզի սեքս–արդյունաբերությունն անհետանա։ Զբոսաշրջիկները չեն այցելում Թայլանդ նման բաների համար, այլ գալիս են այստեղ մեր հրաշալի մշակույթով հիանալու նպատակով»,– նշել է նախարարը։
Աղբյուրը հիշեցնում է՝ Թայլանդում պաշտոնական մարմնավաճառությունն արգելված է։ Սակայն, համաձայն «UNAIDS»–ի զեկույցի, 2014թ. տվյալներով՝ երկրի սեքս–զբոսաշրջությանը ներգրավված է եղել գրեթե 123,5 հազար աշխատակից։
Նշվում է, որ սեքս–արդյունաբերության աշխատակիցները կարող են մինչև 85 ԱՄՆ դոլար ստանալ հաճախորդի հետ մեկ հանդիպումից։

7or.am